Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են անցկացնելու Նախիջևանում

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնելու Նախիջևանում։

Տեղեկությունը Թուրքիայի պաշտպանության նախարարությունն է տարածել։

Նշում են, որ զորավարժությունները մեկնարկելու են հունիսի 12-ին, տևելու են մեկ շաբաթ՝ մինչև հունիսի 19-ը։

Aysor.am