Զախարովա․ ՌԴ-ն պաշտոնապես Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի տարածք

Ռուսաստանը կոչ է անում համատեքստից չկտրել ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու խոսքերը Ղարաբաղի մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Պետք չէ համատեքստից կտրել գոյություն չունեցող թեզիսները և փոխել բառերի տեղերը՝ դրանց միանգամայն այլ նշանակություն տալով»,- նշել է դիվանագետը։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը պաշտոնապես այդ տարածաշրջանը ճանաչում է Ադրբեջանի տարածք։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը բացատրել է, որ Մեդինսկին խոսել է «պատմական ասպեկտի, սոցիոմշակութային առանձնահատկությունների և մարդկանց ցավի մասին»։

News.am