Գնել Սարգսյանի կողմից խուլիգանության վերաբերյալ հաղորդմանն արձագանք չկա. Ո՞ւմ ցուցումով է խախտվում օրենքը

Գնել Սարգսյանի կողմից խուլիգանության կատարելու առերևույթ դեպքի վերաբերյալ 02062025 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։ Հիշեցնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն հաղորդումը պետք է քննարկվի և համապատասխան արձանագրություն կազմվի ԱՆՀԱՊԱՂ։ Հաղորդումից անցել է 9 օր և որևէ պատասխան դեռ չեմ ստացել։ ՀՀ քննչական կոմիտեից ակնկալում եմ պարզաբանում առ այն, թե Ու՞մ ցուցումով է խախտվում օրենքը և չի քննարկվում առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը»։

News.am