«Պետական մակարդակով հերթական կլյաուզա»․ Արծվիկ Մինասյանը՝ իր դեմ մեղադրանքների մասին
Պետական մակարդակով հերթական կլյաուզա․ իր ֆեյսբուքյան էջում այսպես է բնութագրել «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու` գլխավոր դատախազի մտադրությունը։
«Մասնագիտական, քաղաքական ու բարոյական առումով որևէ քննադատության չդիմացող իմ դեմ հարցված ապօրինի քրեական գործը ոչ միայն հանրությանը մատուցվող հերթական շոուն է, այլև վկայում է Հայաստանը զավթած ռեժիմի իշխանությունը կորցնելու վախերի մասին»,- կարծում է Մինասյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հերթական անգամ իրեն նվիրել է Նիկոլ Փաշինյանի հանցավոր հանձնարարությունների կատարմանը՝ ոտնահարելով Սահմանադրությունն ու օրենքները։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ:
Sputnik Արմենիա