Արսեն Բաբայան․ Պետք է առաջադրվի նոր առաջնորդ

Պետք է ձևավորվի Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիների խումբ, որը կազատի կառավարությունը սրբապղծությունից. գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Նոր առաջնորդ պետք է առաջադրվի։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և ժողովրդի կամքի կրող, կաջակցեմ կամ անմիջական մասնակցություն կունենամ այդ գործընթացին։

Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը չէր կարող և չի կարող լինել կառավարության ղեկավար, քանի որ դրժել է պետական բարձրագույն ծառայողի բարեվարքության այդ նվազագույն չափանիշը, սեփական երդումը»,-գրել է նա։

News.am