ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕԳՏԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԱԾ ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ ՉԷ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայ-ռուսական հարաբերությունների տապալված միամսյակի մանրամասները

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

 

««Հայ-ռուսական հարաբերությունների միամսյակը», որը սկսվեց Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցից՝ Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար, կարելի է համարել ավարտված, և արդեն ժամանակն է ամփոփել ոչ թե միջանկյալ, այլ վերջնական արդյունքները։

- Կարմիր հրապարակում տեղի ունեցած շքերթին հայկական զորակազմը չի մասնակցել։ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը սահմանափակվել է հետևյալ բացատրությամբ «Նպատակահարմար չի համարվել»։

- Նույն օրը Հայաստանի ԶՈւ գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը, որը 44-օրյա պատերազմի օրերին թշնամական քարոզչության «խոսափողն էր», Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ ըստ Հիտլերի ծրագրերի, նացիստները իբր պետք է ստեղծեին Մեծ պատմական Հայաստան՝ Թուրքիայից որոշ տարածքների հաշվին։ Նա նաև առասպել անվանեց այն պնդումը, թե «Ստալինգրադի հաղթանակը փրկեց Հայաստանը թուրքական ներխուժումից»։

- Բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը Զվարթնոց օդանավակայանում չդիմավորեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Արարատ Միրզոյանը նաև անտեսեց Հաղթանակի զբոսայգում՝ Լավրովի մասնակցությամբ անցկացված արարողակարգաին միջոցառումը: Բացի այդ, հայկական կողմը ցուցադրաբար անտեսեց Ռուսաստանի դիրքորոշումը՝ 2026 թվականին Երևանում Եվրոպական համայնքի գագաթնաժողով անցկացնելու հարցում։

- Չնայած նրան, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին Երևանում դիմավորեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, և Սիմոնյանը չէր խնայում ծաղիկները Մատվիենկոյի համար, սակայն ոչ նա, ոչ էլ Սերգեյ Լավրովը չկարողացան Կապանում բացել ռուսական հյուպատոսությունը, թեև դա պետք է դառնար «հայ-ռուսական միամսյակի» նշանակալի քաղաքական ավարտը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ռուսական կողմը բազմիցս տեղեկացրել է այս մասին իր հայ գործընկերներին։

- Եվ Լավրովին, և Մատվիենկոյին Երևանում դիմավորեցին բողոքի ակցիաներով, որոնք կազմակերպվել էին Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործընկերները՝ Տիգրան Խզմալյանը, Արման Բաբաջանյանը, Արթուր Սաքունցը և այլն։ Բոլոր իշխանական մեդիա հարթակները (Հանրային հեռուստատեսությունից մինչև «Հայկական ժամանակ» օրաթերթը) ապահովում էին բացասական տեղեկատվական ֆոն՝ տարածելով այն թեզը, թե «Ռուսաստանը ցուցադրեց իր անկարողությունը՝ որպես գործընկեր»։

- «Բուռն ամսվա» ավարտին վանդալները կրկին պղծեցին Երևանի Հաղթանակի զբոսայգու «Փառքի ծառուղում» տեղակայված՝ ռուս և հայ սահմանապահների հուշարձանը։ Նրանք պոկեցին Սովետական Հայաստանի զինանշանը քանդակի մոտ գտնվող սյան վրայից։ Նշենք, որ սա վանդալիզմի առաջին դեպքը չէ (2024 թվականին ևս նման միջադեպ էր արձանագրվել)։

«ՌԴ-Հայաստան միամսյակն» ավարտվեց առանց երկու երկրների համար կարևոր ձեռքբերումների։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը ռազմավարական ընտրությունն արդեն կատարել է, և այն արվել է Թուրքիայի օգտին։ Նման Հայաստանին պետք չէ Արցախը, պետք չեն ռուսական դպրոցները, խորհրդային պատմագրությունը, խորհրդային հուշարձանները, ինչպես նաև՝ ՌԴ հյուպատոսությունը՝ ոչ Կապանում, ոչ էլ այլուր։ Նման Հայաստանին հարկավոր են միայն տնտեսական կապերը Ռուսաստանի հետ՝ մինչև այն ամբողջովին ինտեգրված չլինի թյուրքական աշխարհում։ Փաշինյանական Հայաստանին պետք է, որ «Ռուսաստանը պարզապես վճարի հաշիվները», մինչ ՔՊ-ն ավարտի աշխարհաքաղաքական շրջադարձը։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Alpha News