ՌԴ ՊՆ․ Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մինչև 25 տարեկան ռազմագերիների երկրորդ խմբին

Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ռուսաստանցի զինծառայողների երկրորդ խումբն է վերադարձվել Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների համաձայն` այսօր Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է ռուսաստանցի զինծառայողների երկրորդ խումբը», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ փոխարենը մի խումբ ռազմագերիներ են հանձնվել Ուկրաինայի զինված ուժերին։

«Ռուսաստանցի զինծառայողներն այժմ գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն», - հստակեցրել է գերատեսչությունը:

Փոխանակված բոլոր զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստան՝ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար:

Հիշեցնենք` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 2-ին Թուրքիայում: Հանդիպումն անցկացվել է Ստամբուլի Չիրագան պալատում և տևել ավելի քան մեկ ժամ։ Հանդիպման ընթացքում կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրեր են փոխանակել։

Sputnik Արմենիա