Քաղաքացիները Զվարթնոց օդանավակայանում են՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս պահին հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են «Զվարթնոց» օդանավակայանում՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին և իրենց զորակցությունը հայտնելու նրան։ Քաղաքացիների թվում են «Հայաստան» խմբակցության պատգամավորները, «Հայաքվե» նախաձեռնության անդամները և այլ գործիչներ։
NEWS.am–ի թղթակցի փոխանցմամբ, «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին ոստիկանական ուժերի ավտոբուսներ են տեղակայված. օդանավակայանի տարածքում ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացնում։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ եկեղեցուն ու Վեհափառին թիրախավորող գրառում է կատարել, քաղաքացիներին կոչ անելով քայլեր ձեռնարկել կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Գրառումը զայրութ է առաջացրել քաղաքացիների շրջանում։ Իրավապաշտպաններն էլ Փաշինյանի այս և վերջին շրջանի մյուս գրառումներն ու եկեղեցու դեմ գործընթացները սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն են համարում։