2025-06-11 10:15
Սեփ․Տեղ․
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ-ՇՈՐԺԱ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Հունիսի 13-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Այն իրականացվելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։
Երեվանի կայարանից այն շարժվելու է 08:30, ժամանելու է Շորժա 11:43-ին։ Նույն օրը Շորժայից դեպի Երևան մեկնելու է 17:00-ին, ժամանելու է 20:35-ին։ Գնացքների երթևեկության ժամանակացույցի, ինչպես նաև տոմսերի գների հետ կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայք էջում՝ www.railway.am, ինչպես նաև կարող եք ձեռք բերել տոմսերը pass.railway.am հավելվածի միջոցով։