«Պատիվ ունեմ»-ը սկսում է իմպիչմենթի գործընթացը

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի համար անհրաժեշտ ձևաթուղթը՝ խմբակցության 6 պատգամավորների ստորագրություններով:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունն հայտարարել էր, որ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը՝ հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշել է վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, ՀՀԿ Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։