2025-06-11 15:20
Լրատվական գործակալություններ
Իրանցի քաղաքագետ․ Հետախուզության ստացած փաստաթղթերի մի մասը կարող է վերաբերել Բաքվի հետ Իսրայելի կապերին
Ըստ երևույթին, իրանական հետախուզության կողմից բարդ գործողության ընթացքում ձեռք բերված որոշ փաստաթղթեր նվիրված են Իսրայելի և Բաքվի միջև գաղտնի կապերին: Այս մասին սոցիալական ցանցերում գրել է իրանցի քաղաքագետ Շուայբ Բահմանը:
«Այն սառցաբեկորը, որի մասին խոսում էր Ալիևը, այլևս գոյություն չունի»,- նշել է նա:
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը նախազգուշացրել է Իսրայելին։
News.am