Զախարովա․ ՆԱՏՕ-ն ոչ մի լավ բան չի խոստանում Հարավային Կովկասի անվտանգության համար

ՆԱՏՕ-ն ոչ մի լավ բան չի խոստանում Հարավային Կովկասի անվտանգության համար, ավելին` արևմտամետների հիմնական նպատակը տարածաշրջանը խարխլելն է ու լարվածության նոր օջախներ ստեղծելը։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով դաշինքի և Ադրբեջանի համագործակցությունը։

«Հուսով ենք` Բաքվում և Երևանում հավասարապես հասկանում են ինչպես մեր հիմնավոր մտահոգությունն այդ կապակցությամբ, այնպես էլ գնահատում են ագրեսիվ ռազմական դաշինքների հետ իրենց փոխգործակցության խորացման ռիսկերը»,-ասաց Զախարովան:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ռուսաստանը հուսով է, որ Հարավային Կովկասի պետությունները զուսպ և քննադատաբար կվերաբերվեն ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելուն, քանի որ դրանք ապակայունացնում են տարածաշրջանը:

Sputnik Արմենիա