ՌԴ ԱԳՆ․ Մենք տեղյակ ենք Հայաստանում ԵՄ առաքելության առիթով Բաքվի արդարացի անհանգստության մասին

Մենք տեղյակ ենք Բաքվի մտահոգությունների մասին, և արդարացի մտահոգություններին՝ կապված Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության հետ։ Այս մասին հունիսի 11-ի ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Լավ հայտնի է, թե ինչ են անում այսպես կոչված առաքելության աշխատակիցները։

Նրանք լրտեսում են Հայաստանի հարևան երկրներին։ Իհարկե, նրանք չեն զեկուցում Երևանին և չեն նպաստում տարածաշրջանում որևէ կայունության։ Ինչ վերաբերում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանին, մենք որևէ ազդանշան չենք ստացել Երևանից դրա հնարավոր դուրսբերման վերաբերյալ։

Հանրապետության պաշտոնյաները հաստատում են, այդ թվում՝ հրապարակավ, որ նման հարցեր օրակարգում չկան։ Երևանը հասկանում է, որ ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության կարևոր տարրն է։

«Կայանի տեղակայումը և գործունեությունը կարգավորվում են Հայաստանի և Ռուսաստանի միջև համապատասխան երկկողմ փաստաթղթերով։ Այս հարցը երբեք ոչ ոքի կողմից չի բարձրացվել Ադրբեջանի հետ մեր փոխգործակցության համատեքստում կամ հարթությունում»,- նշել է Զախարովան։

News.am