CCAF-ը աջակցություն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համախմբման Խորհրդի (CCAF) հայտարարությունը․
«Վարչապետ Նիկոլ Փաշինեանի կրկնվող հարձակումները Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, նրա հրաժարականի կոչերը և նրա փոխարինման նպատակով համակարգող մարմնի ստեղծման նախաձեռնությունը համարվում են ամենալուրջ ոտնձգությունները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ ստալինյան ժամանակաշրջանից ի վեր:
CCAF-ը խստորեն դատապարտում է այս անընդունելի ճնշումները, որոնք հակասում են Եկեղեցու և Պետության բաժանման հիմնարար սկզբունքին և ուղղված են հայ ազգի պատմական ու հոգևոր սյուներից մեկի թուլացմանը՝ այն պահին, երբ Հայաստանը կանգնած է արտաքին լուրջ սպառնալիքների և գոյաբանական մարտահրավերների առաջ:
CCAF-ը հանդիսավոր կերպով կոչ է անում վարչապետին հարգել իր պաշտոնի սահմանափակումները և ձեռնպահ մնալ միջամտելու եկեղեցական գործերին: Այն նաև իր ամբողջական աջակցությունն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որի հիմնարար դերը հայ ժողովրդի պատմության, գոյատևման և համախմբման գործում կարիք չունի հիշեցման»:
CCAF-ի Ազգային Գրասենյակ
Փարիզ, 2025 թ․ հունիսի 11
Aysor.am