Մ-17 ԵԱ․ Հայաստանի թիմն առաջինն է

Սկոպյեում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը գրավեց առաջին տեղը թիմային հաշվարկում։ Լավագույն եռյակում են նաև Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները։

Հայաստանի թիմից ոսկե մեդալակիրներ դարձան 51 կգ քաշային Մարատ Աճեմյանը, 60 կգ քաշային Հայկ Մանուկյանը։ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը նվաճեցին արծաթե մեդալներ։ 45 կգ Արարատ Ավետիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր։

News.am