Պուտին․ ՌԴ միջուկային ուժերում ժամանակակից սպառազինությունների մասնաբաժինը 95 % է

Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերում ժամանակակից սպառազինությունների մասնաբաժինը կազմում է 95 %, ինչը ամենաբարձրն է աշխարհի բոլոր միջուկային տերությունների համապատասխան ցուցանիշներում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այժմ ռազմավարական միջուկային ուժերում տեխնիկայի սպառազինության ժամանակակից նմուշների մասնաբաժինը կազմում է արդեն 95 %։ Դա լավ ցուցանիշ է, ըստ էության՝ աշխարհի բոլոր միջուկային տերություններից ամենաբարձրը», - ասել է Պուտինը 2027-2036 թթ. սպառազինությունների պետական ծրագրին նվիրված խորհրդակցության ժամանակ։

Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, սպառազինության նոր պետական ծրագրում շեշտը պետք է դրվի սպառազինության ամենաարդիական համակարգերի ստեղծման վրա:

«Սպառազինության պետական ​​նոր ծրագիրը պետք է դառնա արդյունավետ գործիք՝ մինչև 2050 թվականը ռազմածովային ուժերի զարգացման վերջերս հաստատված ծրագիրը կյանքի կոչելու համար»,-ասել է ՌԴ նախագահը:

Նրա կարծիքով՝ ՀՌԳ և տարածաշրջանային հակամարտությունների փորձըպետք է առավելագույնս օգտագործվի երկարաժամկետ ծրագրում՝ համակարգերի և սպառազինությունների նմուշների ամբողջ համալիրով։

«Այսօր մեր խնդիրն է ձևավորել նոր երկարաժամկետ ծրագիր համակարգերի և սպառազինությունների ամբողջ համալիրի համար, և իհարկե դրանք առաջին հերթի պետք է լինեն հեռանկարային։ Դրա համար պետք է առավելագույնս օգտագործել հատուկ ռազմական գործողության, տարբեր տարածաշրջանային հակամարտությունների փորձը», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Ռուսաստանը պետք է հաշվի առնի ռազմական տեխնոլոգիաների զարգացման գլոբալ միտումները. այս ուղղությամբ ակտիվորեն աշխատող երկրների թիվն աճում է։

Ռուսաստանի նախագահի տեսանկյունից՝ 2027-2036 թվականներին սպառազինությունների պետական ծրագիրը ժամկետների և միջոցառումների առումով պետք է կապված լինի Ռուսաստանի պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման ծրագրի հետ։

«Ընդգծեմ՝ անհրաժեշտ է պետական ծրագրում պարտադիր կարգով ներառել սպառազինության և տեխնիկայի բավարար ծավալներ և անվանացանկեր՝ ընթացիկ և հեռանկարային կարիքների ապահովման համար, այն ժամկետների և միջոցառումների առումով կապել Ռուսաստանի պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման ծրագրի հետ», - նշել է Պուտինը:

Ըստ ՌԴ նախագահի՝ սպառազինության նոր պետական ծրագրում կարևոր է նախատեսել ավիատեխնիկայի արդիականացման և վերանորոգման միջոցառումների համալիր։

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է նախապես հաշվարկել կարիքները:

«Կարևոր է սկսել սպառազինության նոր համակարգերի տեղակայման համար ենթակառուցվածքի, այդ թվում բազաների, զինանոցների, օդանավակայանների և այլնի նախապատրաստումը», - ասել է Պուտինը սպառազինության պետական ծրագրին նվիրված խորհրդակցության ժամանակ:

Բացի այդ, ՌԴ նախագահը կոչ է արել սեղմ ժամկետներում ավելացնել ցամաքային զորքերի մարտական հնարավորությունները և դրանց հետագա զարգացման համար ձևավորել պայմաններ:

«Միևնույն ժամանակ, ժամանակակից՝ ցանկացած ծավալի և ինտենսիվության ռազմական գործողությունների վարման ժամանակ գերիշխող ուժը մնում են ցամաքային զորքերը։ Կարևոր է հնարավորինս սեղմ ժամկետում ավելացնել նրանց մարտական հնարավորությունները, ստեղծել զարգացման համար հուսալի պայմաններ, ապահովել սպառազինության հեռանկարային նմուշների և համակարգերի մշակումը, որոնք ունեն ամենաբարձր մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու արդիականացման ռեսուրսը», – ասել է Պուտինը։

Նա փաստել է, որ ՌԴ պաշտպանական ձեռնարկությունները վերջին տարիներին պետության աջակցությամբ բազմապատիկ ավելացրել են արտադրության ծավալները։

Sputnik Արմենիա