«Հայաստան» խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները՝ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու համար

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հրապարակել է «Հայաստան» խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները՝ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու համար։

«Սրանք «Հայաստան» խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրություններն են, որոնք, բավարար չեն իմպիչմենտի գործընթացը սկսելու համար։

Մանիպուլյացիաների փոխարեն հարկավոր է ուժերը կենտրոնացնել ՔՊ և անկախ պատգամավորների ստորագրությունները ստանալու ուղղությամբ։

Մեր ստորագրությունների հրապարակումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորների թիրախավորման արշավի շարունակության դեպքում, կարծում ենք՝ այլևս բոլորը կարող են եզրահանգումներ իրականացնել գործընթացի իրական նպատակների վերաբերյալ»։

Aysor.am