Նախարար․ ՀՀ-ում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ Al գործարան

Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ Al գործարան, որի գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը` նշելով, որ դա լինելու է տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը։

««Firebird » ընկերությունը, ՀՀ կառավարությունն ու NVIDIA-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։Նախագծի շրջանակում կիրականացվի 500 միլիոն դոլարի ներդրում, կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Նախարարը նշել է, որ AI գործարանը կդառնա հարթակ նորարարությունների, կրթության, գիտության և ձեռներեցության համար։

Մխիթարյանն ընդգծել է, որ գործարանը խթանելու է տեղական ու միջազգային ստարտափների զարգացումը, ապահովելու է գիտության ու տեխնոլոգիայի կապը, և Հայաստանը դարձնելու է տարածաշրջանային տեխնոհաբ՝ արհեստական բանականության իրական ստեղծման վայր։

Sputnik Արմենիա