Հնդկաստանի արևմուտքում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի մոտ ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հաղորդել է NDTV-ն։ Նշվել է, որ ինքնաթիռում 130 ուղևոր է եղել։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է բնակելի թաղամասում։ Այս պահին տարածքում բոլոր ճանապարհները փակ են։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ուղևորատար ինքնաթիռը պատկանում էր Air India-ին և թռչում էր Մեծ Բրիտանիա։

News.am