Իրանում ուրանի հարստացման նոր կենտրոն են գործարկում
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին կարգադրել է անվտանգ վայրում ուրանի հարստացման նոր կենտրոն գործարկել և ցենտրիֆուգները փոխարինել ավելի ժամանակակիցներով։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասվում է Իրանի ԱԳՆ–ի և ԻԱԷԿ–ի համատեղ հայտարարության մեջ։
ԱԳՆ–ն և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը համատեղ հայտարարության մեջ դատապարտել են ԱՄՆ-ի և «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) գործողությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունման գործում։
«Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավարն անհրաժեշտ հրահանգներ է տվել անվտանգ վայրում հարստացման (ուրանի – խմբ.) նոր կենտրոն գործարկելու և Ֆորդոյում առաջին սերնդի ցենտրիֆուգները (միջուկային օբյեկտում – խմբ.) փոխարինելու ժամանակակից վեցերորդ սերնդի ցենտրիֆուգներով», – ասվում է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության տեքստում։
ԳՆ–ն և ԻԱԷԿ-ը հայտնել են նաև, որ Իրանն այժմ լրացուցիչ միջոցներ է մշակում ի պատասխան ՄԱԳԱՏԷ–ում հակաիրանական բանաձևի ընդունման։
Sputnik Արմենիա