Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա ու հանդիպելու է Էրդողանի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ հանդիպում է ունենալու Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ։ Այս մասին 24News-ին հայտնել է բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը։

Մեր տեղեկություններով, Փաշինյանն ու Էրդողանը քննարկելու են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները։ Մեզ հայտնի են օրակարգի վերաբերյալ այլ ուշագրավ մանրամասներ, որոնք կապված են Բաքվի հետ «խաղաղության համաձայնագիր» կնքելու հետ, որոնք կհրապարակենք ավելի ուշ։

24News-ը այցի մասին տեղեկատվությունը պաշտոնապես ստանալու համար դիմեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին, սակայն վերջինս դեռևս չի պատասխանում մեր հեռախոսազանգերին։