2025-06-12 17:57
Լրատվական գործակալություններ
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի պետական, քաղաքական գործչի հիշատակին:
Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։