Իրանի ԱԳՆ․ Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Թեհրանն իրավունք ունի արձագանքել հարվածներին

Իրանի վրա Իսրայելի հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են, և Թեհրանն իրավունք ունի արձագանքել դրանց, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Իրանի վրա Իսրայելի հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության 4-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում են և բացահայտ ագրեսիա են Իսլամական Հանրապետության դեմ։ Թեհրանն ունի օրինական իրավունք արձագանքել այս ագրեսիային՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի, և Իրանի զինված ուժերը չեն տատանվի պաշտպանել իրանական ազգը իրենց ողջ ուժով և իրենց ընտրած ձևով», - ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

News.am