Արտակ Բեգլարյան․ Ընտրվել է Արցախ Միության Գործադիր խորհուրդ

Ուրախ եմ տեղեկացնել, որ օրեր առաջ կայացել է Արցախ Միության անդամների ժողովը, որի ընթացքում, ի թիվս այլ որոշումների, նաև ընտրել ենք 11 անդամից բաղկացած Գործադիր խորհուրդ:

Վստահ եմ, որ այս սրտացավ ու փորձառու թիմը կարճ ժամկետում կապահովի Արցախ Միության գործունեության արդյունավետության նշանակալի աճ՝ Արցախի ժողովրդին ծառայելու մեր միասնական նպատակների համար: Ահա Գործադիր խորհրդի կազմը՝

1. Արտակ Բեգլարյան – Արցախ Միության նախագահ, Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար ու Մարդու իրավունքների նախկին պաշտպան.

2. Արմեն Մանգասարյան – Արցախի Հանրապետության սոցիալական ու միգրացիայի հարցերի նախկին նախարար և բնակարանային հարցերի կոմիտեի նախկին նախագահ.

3. Արմինե Ալեքսանյան – Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ.

4. Գեղամ Ստեփանյան – Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան.

5. Գրիգորի Գաբրիելյանց – Արցախի Հանրապետության նախկին պետական խորհրդական, ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ.

6. Թևան Պողոսյան – Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր.

7. Լարիսա Ալավերդյան – «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան ու Ազգային ժողովի նախկին պատգամավոր.

8. Հովհաննես Գևորգյան – Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ.

9. Միրա Անտոնյան – Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ.

10. Ջիվան Ավետիսյան – կինոռեժիսոր, «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի և «ԼայֆԹրի Փիքչըրզ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն.

11. Վարուժան Գեղամյան – թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ:

Շուտով կձևավորենք նաև աշխատանքային խմբերը, որպեսզի կարողանանք ներառական ու հետևողական աշխատանքով տարբեր ուղղություններով առաջ մղել Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը: