2025-06-13 10:19
Լրատվական գործակալություններ
Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներն ազատ են արձակվել
Արթուր Վանեցյանի անվտանգությունն ապահովող պահնորդական ծառայության տղաներն ազատ են արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել են պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին:
News.am