2025-06-13 11:56
Լրատվական գործակալություններ
ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ԱԳՐԵՍԻԱՅԻ ՌԻՍԿԸ
Հույս ունեմ, որ ՔՊ ԳՇ շտաբի պետ Փաշինյանը կկարողանա, թեկուզ կարճ ժամանակով մի կողմ դնել Հայոց Կաթողիկոսարանը զավթելու ծրագրի պլանավորման հարցը և մի քիչ զբաղվել մանր-մունր անվտանգային հարցերով:
Գաղտնիք չէ, որ Իրանը Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիվ քայլերի զսպման հարցում կարևոր դեր է խաղում։ Ստեղծված իրավիճակը մեծացնում է ագրեսիայի ռիսկը։ Ուստի պետք է իրականացնել դիվանագիտական, քաղաքական, տեղեկատվական ու գործնական հստակ քայլեր՝ աճող ռիսկերի չեզոքացման ուղղությամբ։ Այդ գործիքակազմը կա, աշխատել է ՊԵՏՔ։
Ժամանակին կատարված խելացի աշխատանքը կարող է կանխել բազմաթիվ վտանգավոր զարգացումներ…
Տաթևիկ Հայրապետյան, ադրբեջանագետ