2025-06-13 11:57
Լրատվական գործակալություններ
ՀՀ ԶՈՒ-ԵՐԸ ՊԵՏՔ Է ԲԵՐՎԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ
Որպես առաջնահերթություն ի՞նչ պետք է անի Հայաստանը Մերձավոր Արևելքում ներկայիս ծայրահեղ լարվածության իրավիճակում, որը լրացուցիչ անվտանգային մարտահրավերներ է ստեղծում մեր պետության համար։
Ներքաղաքական օրակարգում իշխանությունը պետք է գնա հանրային համերշխության հաստատման ուղով։ Չկա ոչ մի ավելի կարևոր խնդիր, քան մեր պետության և ազգի անվտանգությունն է։
ՀՀ ԶՈւ-երը պետք է բերվեն իրավիճակին համարժեք մարտական պատրաստության՝ հատկապես Նախիջևանում անցկացվող ադրբեջանաթուրքական զորավարժությունների ֆոնին։
Դաշնակից պետությունների հետ պետք է սկսվեն փակ խողովակներով համակարգումներ։
Իրանական կողմի հետ պետք է պահվի մշտական կապ դիվանագիտական և անվտանգային խողովակներով։
Վարդան Ոսկանյան, իրանագետ