2025-06-13 12:21
Լրատվական գործակալություններ
Նավթի գներն աճում են Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների պատճառով
Նավթի գները 13%-ով աճել են այն մտավախությունների ֆոնին, որ հակամարտությունը կարող է սահմանափակել մատակարարումները։
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը Մոսկվայի ժամանակով 5:42-ին բարձրացել է 13.18%-ով՝ հասնելով մինչև 78.5 դոլարի։ «Brent» տեսակի նավթի գինը 2025 թվականի հունվարի 24-ից ի վեր առաջին անգամ է գերազանցել այս ցուցանիշը։ Այնուհետև աճը դանդաղել է։ Մոսկվայի ժամանակով ժամը9:50-ին նավթի գինն աճում է 6.69%-ով և վաճառվում մեկ բարելի դիմաց 74 դոլարով։
Sputnik Արմենիա