Սպասեք կառավարության հայտարարությանը. Գրիգորյանը չմեկնաբանեց Փաշինյանի` Թուրքիա այցը
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չմեկնաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Թուրքիա այցի մասին տեղեկատվությունը։ APRI Armenia ֆորումում Գրիգորյանը կոչ արեց սպասել կառավարության հայտարարությանը։
Անդրադառնալով Հայաստան–Թուրքիա հարաբերություններին, Գրիգորյանն ընդգծեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի օրակարգային առաջնահերթություններից է, և իրենք աշխատում են այդ ուղղությամբ։
«Պետք է շարունակենք հարաբերությունները նորմալացնել Թուրքիայի հետ, որպեսզի բացվի սահմանը։ Իհարկե իդեալական տարբերակ չէ, այն ինչին կուզեինք հասնել, բայց մենք տեսնում ենք առաջընթաց և շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ»,–ասաց Գրիգորյանը։
Նա հավելեց, որ հայկական կողմն անում է ամեն ինչ, որպեսզի նորանոր առաջընթացներ լինեն Հայաստան–Թուրքիա հարաբերություններում։
Sputnik Արմենիա