2025-06-13 14:59
Լրատվական գործակալություններ
Թավրիզի օդանավակայանում պայթյուն է որոտացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իրանի Թավրիզ քաղաքի օդանավակայանում պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Իսրայելական ԶԼՄ–ները պնդում են, որ օդանավակայանը ոչնչացվել է։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Sputnik Արմենիա