Ուրսուլա ֆոն դեր Լեյեն․ Եվրոպան կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն
Մերձավոր Արևելքից ստացված հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են, սոցիալական ցանցերում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Եվրոպան կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, անհապաղ դադարեցնել սրացումը և զերծ մնալ պատասխան միջոցներից։ Դիվանագիտական կարգավորումն ավելի քան երբևէ անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և համաշխարհային անվտանգության համար», - գրել է նա։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) սկսեցին «Վերածնվող առյուծ» անվամբ լայնածավալ գործողություն, որի շրջանակներում ՌՕՈՒ-ն հարվածներ է հասցնում Իրանի միջուկային ծրագրի ռազմական թիրախներին և վայրերին։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողությունը նպատակ ունի կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իսրայելական զինվորականների և հետախուզության, Իրանը կարճ ժամանակում մոտեցել է «անվերադարձ կետին»՝ միջուկային զենք ստեղծելու հարցում։
News.am