Իրանի Կարմիր մահիկի ընկերություն. Աշխատանքները շարունակվում են 12 նահանգներում, 95 մարդ վիրավորվել է

Իրանի Կարմիր մահիկի ընկերության խոսնակ Մոջթաբա Խալիդին Tasnim-ին ասել է, որ երկրի 12 նահանգներում շարունակվում են օգնության և փրկարարական գործողությունները, և այսօր առավոտյան Իսրայելի հարվածներից վիրավորվել է 95 մարդ, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոններ։

Խալիդիի խոսքով՝ ևս 26 մարդ ընդունվել է ամբուլատոր բուժման։

Նա հավելել է, որ աշխատանքներին մասնակցել են Կարմիր մահիկի ընկերության 140 աշխատանքային խմբեր, ինչպես նաև ընկերության 670 կամավորներ և մասնագիտացված ուժեր։

News.am