2025-06-13 22:09
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը դեռևս պաշտոնական արձագանք չի տվել կոմունիկացիաների շուրջ Հայաստանի առաջարկներին
Ադրբեջանը դեռևս պաշտոնական արձագանք չի տվել տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման շուրջ Հայաստանի առաջարկներին։
«Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Վերջինս ընդգծել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը նախկինում եղել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում, սակայն այնուհետև դուրս է եկել։
«Կոմունիկացիաների հարցի շուրջ Ադրբեջանի հետ առանձին քննարկումներ ենք ունենում։ Պաշտոնական արձագանք դեռևս չենք ստացել»,-նշել է Գրիգորյանը։
Ամիսներ առաջ հայկական կողմը հայտարարել էր, որ տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին։