2025-06-13 22:10
Լրատվական գործակալություններ
Իրանի կառավարությունն արտակարգ նիստ է անցկացրել Իսրայելի հարվածների կապակցությամբ
Իրանի կառավարությունն արտակարգ նիստ է անցկացրել Իսրայելի հարվածների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի մամուլի ծառայությունը։
«Նիստում քննարկվել է երկրում տիրող իրավիճակը, հայտարարվել է բնակչությանը հիմնական կարիքների համար վառելիքով, դեղորայքով և այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու համար գործադիր իշխանության պատրաստակամության մասին, բացի այդ, անցկացվել է պլանավորում», - ասված է հաղորդագրության մեջ:
Sputnik Արմենիա