ԱԱԾ․ Հայերը հայտնվել են Բաքվում, ադրբեջանցիները՝ Երևանում

Իրանի ու Իսրայելի հակամարտության ֆոնին որաշ միջազգային չվերթների հարկադիր վայրէջքի արդյունքում` ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել Բաքվի օդանավակայանում։ Նույն իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի քաղաքացիներն էլ հայտնվել են «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

«Հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք»,– նշվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ արտգործնախարարությանը` խնդրելով ամեն ինչ անել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում գտնվող հայերի անվտանգությունն ապահովելու համար:

Sputnik Արմենիա