Արարատյան Հայրապետական թեմ․ Կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգընտիր Հայրապետի կողքին

Արարատյան Հայրապետական թեմն իր աջակցությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

«Մեր Հայրը Ավետարանն է, Մայրը՝ մեր Առաքելական սուրբ Եկեղեցին» Եղիշե

Արարատյան Հայրապետական թեմի Թեմական խորհուրդը, հոգևորականաց դասը, պաշտոնեությունը և հավատավոր զավակները կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ազգընտիր Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին:

Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Տերն Իր Ամենազոր Աջով և Սուրբ Խաչի նշանով զորակից և մարտակից լինի Վեհափառ Հայրապետին՝ ի պայծառություն լուսավորչակնիք Հայոց Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն Հայրենյաց:

«Ամեն հայի սրտից բխած,

Լսիր այս ձայն, ով Տեր Աստված.

Երկար կյանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հոր.

Տե՛ր, անսասան պահիր Դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»:

Aysor.am