Քանի ինքնաթիռ է արտակարգ վայրէջք կատարել «Զվարթնոցում»
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ընդունել է արտակարգ վայրէջք պահանջող օտարերկրյա ավիաընկերությունների 3 չվերթ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի, Իրանի և Իրաքի օդային տարածքները փակվել են, և մի շարք ընկերություններ դադարեցրել են թռիչքները։
«Զվարթնոց» օդանավակայանում արտակարգ վայրէջք են կատարել հետևյալ չվերթերն իրականացնող ինքնաթիռները`
- Մինվոդի-Դուբայ,
- Բելգորոդ-Դուբայ,
- Կազան-Շարժա:
Քավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ «Զվարթնոց» օդանավակայանն ապահովել է այդ չվերթերի ընդունումը ուղևորների անվտանգության սկզբունքներին լիովին համապատասխան:
«Այն քաղաքացիները, որոնք Հայաստան մուտք գործելու իրավունք ունեին, կարողացել են լքել օդանավակայանի տարածքը, նրանց տեղավորել են հյուրանոցներում։ Մյուսները մնացել են «Զվարթնոցում», - նշեցին կոմիտեից։
Նախատեսվում է, որ ինքնաթիռները Դուբայ կմեկնեն հուլիսի 14-ին՝ ժամը 00:05-ին, իսկ դեպի Շարժա չվերթը կիրականացվի 22:30-ին:
Միաժամանակ չեղարկվել են Երևան-Թել Ավիվ-Երևան, Դուբայ - Երևան - Դուբայ, Աբու Դաբի-Երևան - Աբու Դաբի չվերթերը, որոնք նախատեսված էին այսօր։
Չվերթներ իրականացնելու համար ավիաընկերությունները ICAO-ից թռիչքի նոր ուղղություն են սպասում։