ԱԳՆ-Ն ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ, ԻՍԿ ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ՊՐԱՀԱՅՈՒՄ Է

Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ի առավոտյան մեկնել է Պրահա, որտեղ մասնակցելու է Globsec ֆորումին: Սա անվտանգության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող ամենամյա միջազգային ֆորում է, որը քննարկում է անվտանգության հարցեր:

Ֆորումը հիմնականում անցկացվել է Սլովակիայում, քանի որ նախաձեռնող կազմակերպությունը Բրատիսլավայում է, այս տարի սակայն ֆորումի վայրը Պրահան է: Աշշխատանքը մեկնարկել է նախօրեին, կշարունակվի մինչև վաղը: Ըստ տեղեկության, այս անգամ մասնակիցների մեջ շատ են Լատինական Ամերիկայի ու Մերձավոր Արևելքի երկրների ներկայացուցիչներ, իհարկե ոչ առաջին դեմքեր:

Դատելով տարածված կադրերից, Փաշինյանը Պրահա է մեկնել դստեր հետ: Այլ կերպ ասած, այսպես ասած՝ «թեթև այց» է կատարում Պրահա, և դա այն ֆոնին, ինչ ծավալվում է Իրանի շուրջ:

Ընդ որում, Հայաստանի ԱԳՆ արձագանքը Իրանի շուրջ տեղի ունեցողին, բավականին հատու էր՝ թե հարջակումը դատապարտող հայտարարությունների, թե մտահոգության շեշտադրումների իմաստով: Դա իհարկե ցույց է տալիս, որ Երևանն իսկապես անհանգստացած է Իրանի շուրջ էսկալացիայով:

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի «թեթև այցը» Պրահա կարծես թե չի «համապատասխանում» ԱԳՆ հայտարարության մեջ արտացոլված անհանգստությանը: Դա նշանակում է, որ Փաշինյանն ունի որոշակի հավաստիացում, որ գոնե առայժմ էսկալացիան չի՞ տարածվի դեպի Կովկաս, չի՞ բերի Ադրբեջանի սադրանքի:

Արդյո՞ք այդ հավաստիացումը առնվազն մինչև հունիսի 20-նն է, երբ հնարավոր է Փաշինյանի այց Անկարա: Իսկ դրանից հետո՞: Թերևս կախված է լինելու արդեն այցի արդյունքից:

Հակոբ Բադալյան, վերլուծաբան

Verelq.am