Խաչիկյան․ «Խաղաղության խաչմերուկը» դարձավ «պատերազմի խաչմերուկ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նպատակն ինչ-որ ձևով այսպես կոչված «խաղաղության» փաստաթուղթը ստանալն է։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
««Խաղաղության խաչմերուկը» դարձավ «պատերազմի խաչմերուկ»։ Ինչպես միշտ, Փաշինյանը զիջումների կգնա։ Որևէ լավ բան այս անձից չեմ սպասում»,-ասել է Խաչիկյանը։
Նրա խոսքով՝ հարց է, թե ինչպես է լուծվելու 300 000 ադրբեջանցիների «վերադարձի», «միջանցքի» հարցը։
«Կարող ենք միայն սպասել, որ Ադրբեջանն իր պայմանները կթելադրի»,-հավելել է նա։
Խոսելով Փաշինյանի՝ Թուրքիա սպասվող այցի մասին, Խաչիկյանը նշել է, որ, հավանաբար, նրան ասել են՝ ինչ է պատրաստվում տարածաշրջանում։
«Իրանա-իսրայելական այս լարվածությունը լուրջ հետևանքներ է բերել ամբողջ տարածաշրջանի համար, ապակայունացրել է տարածաշրջանը, և ռիսկեր է ստեղծել նաև Հայաստանի համար»,-ասել է Արթուր Խաչիկյանը։