2025-06-14 10:03
Լրատվական գործակալություններ
Միացյալ Նահանգները սպառնացել է Իրանին
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը պաշտպանել է Իսրայելի հարձակումները Իրանի վրա՝ հայտարարելով, որ Իսրայելի կառավարությունը Վաշինգտոնին հայտնել է, որ ռմբակոծությունները «անհրաժեշտ էին ինքնապաշտպանության համար», հաղորդում է Al Jazeera-ն։
«Յուրաքանչյուր ինքնիշխան երկիր ունի ինքնապաշտպանության իրավունք, և Իսրայելը բացառություն չէ։
Միացյալ Նահանգները նախապես տեղեկացված էր հարվածների մասին, բայց ռազմական առումով ներգրավված չէր այդ հարվածներում։ Մեր բացարձակ, գերակա խնդիրը տարածաշրջանում ԱՄՆ քաղաքացիների, անձնակազմի և ուժերի պաշտպանությունն է», -Անվտանգության խորհրդին հայտարարել է Փիթը։
Նա շեշտել է, որ Թեհրանը չպետք է հարձակվի տարածաշրջանում տեղակայված ամերիկյան զորքերի վրա։
«Հետևանքները Իրանի համար ծանր կլինեն», -զգուշացրել է դիվանագետը։
News.am