Իրանի ԱԳՆ․ Իսրայելի հարձակումից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններն անիմաստ են

ԱՄՆ-ի աջակցությամբ Իրանին Իսրայելի հարվածներից հետո Թեհրանն անիմաստ է համարում շարունակել բանակցությունները Վաշինգտոնի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ. ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Մյուս կողմը՝ ԱՄՆ-ն գործեց այնպես, որ երկխոսությունը դարձավ անիմաստ։ Չես կարող պնդել, թե բանակցում ես ու միաժամանակ գործը բաժանես՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին (Իսրայելին- խմբ.) թիրախավորել Իրանի տարածքը», – ըստ Tasnim լրատվական գործակալության՝ ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նրա խոսքով՝ այս հարձակումը չէր լինի առանց Վաշինգտոնի թույլտվության։

Aysor.am