2025-06-14 16:10
Լրատվական գործակալություններ
Ո՞ր չվերթերն են չեղարկվել, և ինչպե՞ս են ինքնաթիռները Հայաստանից հասնում ԱՄԷ
Երևանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և հակառակ ուղղությամբ չվերթերի մի մասն իրականացվել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Ավիաընկերությունները փոփոխել են երթուղիները․ չվերթերն իրականացվում են՝ շրջանցելով Իրանի և Իսրայելի օդային տարածքները։
«Չեղարկվել են «Air Arabia» ավիաընկերության Աբու Դաբի և Շարժա չվերթերը, մեկնարկել են «Wizz Air»-ի Երևան– Աբու Դաբի և «Fly Dubai»-ի Երևան–Դուբայ թռիչքները։
ՌԴ-ից դեպի Էմիրություններ ուղևորվող և Երևանում հարկադիր վայրէջք կատարած 3 ինքնաթիռները գիշերը մեկնել են։
Իրանի օդային տարածքը շարունակում է փակ մնալ։ Չվերթեր չեն իրականացվում նաև դեպի Իսրայել։