Իրանի գերագույն առաջնորդը ԻՀՊԿ-ի ռազմատիեզերական ուժերի նոր հրամանատար է նշանակել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Մաջիդ Մուսավիին նշանակել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար:
«Ամիր Ալի Հաջիզադեի մահից հետո Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարը (Ալի Խամենեին) Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատարի պաշտոնում նշանակել է Մաջիդ Մուսավիին»,- ասված է հրամանագրում։
Մեկ օր առաջ Իրանի գերագույն առաջնորդը նշանակումներ է արել Իրանի զինված ուժերի բարձրագույն կազմում։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Աբդուլրահիմ Մուսավին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ` Իրանի զինված ուժերի մի մասը) հրամանատար` Մոհամմադ Փաքփուրը։ Աբդուլրահիմ Մուսավին դարձել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Իրանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության «Խաթամ ալ Անբիա» բազայի հրամանատար է նշանակվել Ալի Շադմանին՝ Իսրայելի հարվածներից զոհված Ղոլամ Ալի Ռաշիդի փոխարեն:
Sputnik Արմենիա