2025-06-16 09:02
Լրատվական գործակալություններ
Թրամփ. Հնարավոր է՝ մենք կարողանայինք միջամտել Իսրայելի և Իրանի միջև հակամարտությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News հեռուստաալիքին հայտարարել է, որ «մենք, թերևս, կարողանայինք միջամտել» Իսրայելի և Իրանի միջև շարունակվող հակամարտությանը։
Նա նաև կրկնել է, որ ԱՄՆ-ն «այս պահին ներգրավված չէ» հակամարտության մեջ։
Թրամփը նաև ասել է, որ «բաց» կլինի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջնորդի դեր ստանձնի հակամարտությունում։
«Նա պատրաստ է։ Նա ինձ զանգահարել է այս կապակցությամբ։ Մենք երկար խոսակցություն ենք ունեցել այս թեմայի շուրջ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
News.am