2025-06-16 09:06
Լրատվական գործակալություններ
Տավուշում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել Aghababyan Wines գինու գործարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տավուշում տեղացած ուժեղ կարկուտը խոշոր վնասներ է հասցրել Aghababyan Wines գինու գործարանին։
Գործարանի սեփականատեր Գագիկ Աղաբաբյանը հայտնել է, որ քամու հետևանքով քանդվել է տանիքը՝ մոտ 600 քառակուսի մետր, կոտրվել են գինու շշեր, պատուհաններ։
«Ամբողջ արտադրամասը հեղեղի մեջ է։ Սա ամբողջովին քանդվելու ենթակա է։ Հազիվ սկսել էինք ոտքի կանգնել», - ասել է Աղաբաբյանը՝ հրապարակելով տեսանյութ կրած վնասների վերաբերյալ։
Նշենք, որ երեկ ուժեղ կարկուտ է տեղացել Տավուշի մարզում, մասնավորապես Բերդավան համայնքում։ Կարկուտի հետևանքով բերդավանցիները մեծ վնասներ են կրել, բերքը գրեթե ամբողջությամբ փչացել է։
News.am