Իսրայելը հայտարարել է Իրանի արտադրական հզորությունների դեմ «լայնածավալ» հարվածներն ավարտելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ ավարտել է Իրանի ուղղությամբ «լայնածավալ» ավիահարվածների շարքը, որոնք ուղղված են եղել զենքի արտադրության հզորությունների ոչնչացմանը։

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, հարվածներ են հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, «Ղոդս» ուժերին և Իրանի զինված ուժերին պատկանող ենթակառուցվածքային օբյեկտներին։

«Թիրախ են դարձել զենքի արտադրության բազմաթիվ օբյեկտներ ամբողջ Իրանում», - հավելել են ՑԱԽԱԼ-ում։

News.am