2025-06-16 09:13
Լրատվական գործակալություններ
Իրանը հաստատել է ԻՀՊԿ հետախուզության պետ Մոհամմադ Քազեմիի զոհվելու փաստը
Իրանը հաստատել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզության պետ, բրիգադի գեներալ Մոհամմադ Քազեմիի զոհվելը։
«ԻՀՊԿ հետախուզության պետ, բրիգադի գեներալ Մոհամմադ Քազեմին մի քանի հրամանատարների հետ միասին նահատակվել է իսրայելական ագրեսիայի ժամանակ»,- ասվում է Mehr-ի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իսրայելական ուժերը սպանել են ԻՀՊԿ հետախուզության պետ, բրիգադի գեներալ Մոհամմադ Քազեմիին և նրա տեղակալ գեներալ Հասան Մոհակիկին։
News.am