2025-06-16 11:12
Լրատվական գործակալություններ
Պեզեշքիան. Իրանի ժողովուրդը պատերազմը չի սկսել և չի էլ ցանկացել այն
Իրանի ժողովուրդը պետք է մի կողմ դնի իր տարաձայնությունները և միասնական կանգնի Իսրայելի ագրեսիայի դեմ։ Նման կոչ է արել Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանը։
«Մենք պատերազմ չենք փնտրել և չենք սկսել պատերազմը։ Մենք չենք սպանել երկրի բարձրաստիճան զինվորականներին և գիտնականներին, այլ այս ահաբեկիչներն են սպանել», - ասել է նա խորհրդարանում ունեցած ելույթում։
«Մենք ագրեսորներ չենք։ Այսօր մեզ ավելի քան երբևէ անհրաժեշտ է միասնություն և համերաշխություն, և ամբողջ Իրանի ժողովուրդը պետք է միավորվի և վճռականորեն դեմ լինի ագրեսիային»։
News.am