2025-06-16 11:13
Լրատվական գործակալություններ
Իրանը կիրառել է հիպերձայնային հրթիռներ Թել Ավիվին հարվածելիս
Իրանը կիրառել է հիպերձայնային հրթիռներ Թել Ավիվին և Հայֆային հարվածելիս։ Այս մասին տեղեկացրել է Tasnim գործակալությունը։
Նրա տեղեկացմամբ՝ մարտագլխիկները «հեշտությամբ հաղթահարել» են հակահրթիռային պաշտպանության իսրայելական համակարգը և խոցել նշված թիրախները։ Գործակալության տվյալներով՝ Իրանը, հավանաբար, կավելացնի Իսրայելին հիպերձայնային հրթիռներով հասցվող հարվածների թիվը։
News.am