Քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 11 անձ

Քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 11 անձ: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քասախցիները վաղ առավոտից ակցիա են անում` պահանջելով երթուղում վերականգնել 59 համարի ավտոբուսը։

«Ակցիայի մասնակիցներից 11–ը վարչական ձերբակալության են ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը): Նրանցից մեկն անչափահաս է»,– հայտնեցին ՆԳՆ–ից։